Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ախր, Արցախով Հայաստան դարձանք

Ախր, Արցախով Հայաստան դարձանք
09.09.2023 | 23:05

Չէ՞ որ Արցախով նորից հայացանք,

ներսը մաքրեցինք, իրականացանք,

այո՛, Արցախով մենք անկախացանք,

շուրջը փլվում էր, բայց մենք վեր կացանք,

հաղթանակ տարանք, ուսեր շտկեցինք,

Մայր Հայաստանի մի վերք բուժեցինք:

Ախր, Արցախով Հայաստան դարձանք,

ախր, Արցախով վիհից բարձրացանք,

մի՞թե մոռացանք։

Չէ՞ որ կռիվ էր՝ կենաց և մահու,

կյանք չէր, սխրանք էր, ժայթքած հրաբուխ,

տղերքը հերթով, մեկը մեկից զիլ,

իրենք՝ նահատակ, հոգիներն՝ արծիվ,

հողը պահեցին, խազեցին արյամբ,

երկինքը վառվեց պատվախնդրությամբ:

Հիմա եկել ես, թառել ես գահին,

ինքդ՝ խեղկատակ, դավաճան մի սին,

ասում ես՝ Հողը դու կտաս թուրքի՞ն,

Հողը մեր կտաս արյունռուշտ թուրքի՞ն,

Հողը՝ Հայրերի, արյունաշաղախ,

գրված-չգրված օրենքով՝ անծախ,

կվերցնես-կտա՞ս,

կտաս ու կապրե՞ս,

քեզ կասեն՝ ապրե՞ս․․․

Նզովյալ լինես, հավերժ անիծյալ,

Դու՝ հոգով ստրուկ, թուլամորթ, տկար,

որ արժանի ես այլ դատաստանի.

տարար, խեղեցիր մանչ ու պատանի․․․

բայց քո երազում նրանք դեռ կգան,

Հրայր Դժոխքից մինչ Վարդան Դուշման,

մի Մոնթե, Արմեն, Աշոտ ու Արթուր,

ու մի Ասկոլկա՝ ցավին ի տրիտուր։

Վե՛ր կաց, հայորդի, ժամն է ելնելու,

ժամն է մեր նախնյաց ոխը հեղելու։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 3070

Մեկնաբանություններ